Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագիրը, կարելի է ասել, պատրաստ է, մնացել են վերջին նյուանսները։ Այս մասին հայտարարել է վարչապետ Ալի Ասադովը «Մետաքսի ճանապարհ» հինգերորդ միջազգային ֆորումի իր ելույթում, փոխանցում է APA-ն։

Նրա խոսքով՝ երկու կողմերն էլ կշարունակեն այս ուղղությամբ իրականացվող նախապատրաստական ​​աշխատանքները։

«Երբ ժամանակը գա, այն կստորագրվի», - ասել է Ասադովը։