Հարավային Օսիայի նախագահի նախկին թեկնածու Ալլա Ջիոեւան հայտարարել է, որ փետրվարի 10-ին մտադիր է ստանձնել հանրապետության նախագահի պաշտոնը:
Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը», Ջիոեւան նախատեսում է երդմնակալության արարողությունն անցկացնել մայրաքաղաք Ցխինվալում: Միաժամանակ նա դիմել է նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Վադիմ Բրովցեւին` իշխանությունը «քաղաքակիրթ եղանակով, ինչպես հարիր է օրինական ընտրված նախագահին» իրեն հանձնելու խնդրանքով:
Նշենք, որ հունվարի 18-ին Ջիոեւան հետ էր կաչել ստորագրությունը Էդուարդ Կոկոյտիի հետ փոխզիջումային համաձայնագրից` դա բացատրելով նրանով, որ իր ներկայացված պահանջները չեն կատարվում:




























