Հունաստանը դեմ է հանդես գալիս իր բյուջետային քաղաքականության նկատմամբ  վերահսկողության խստացմանը: Այս մասին հունվարի 29-ին հայտարարել է  երկրի ֆինանսների նախարար Էվանգիլոս Վենիզելոսը` ընդգծելով, որ Հունաստանի գործընկերները պետք է ելնեն Եվրամիությունում իրավահավասարության սկզբունքից:

Ավելի վաղ Գերմանիան առաջարկել էր Հունաստանից մի շարք լիազրություններ փոխանցել Եվրամիությանը` ԵՄ կողմից հիմնական բյուջետային  ծախսերը վերահսկելու համար:Նման քաղքականությունը կարող է հեռացնել երկրին սպառնացող դեֆոլտը, սակայն հանգեցնել կառավարության ծախսերի աննախադեպ կրճատման:«Տվյալ մեխանիզմը լիովին համպատասխանում է Հունաստանի եւ նրա գործընկերների շահերին` ծրագրի հաջող եւ ժամանակին իրականացնելու առումով:

Ինքնին ենթադրվում է, որ այդ մեխանիզմի հիմքն այն դրույթն է, որ Հունաստանը ոչ միայն պատասխան է տալիս, այլեւ պետք է խթան ունենա  ծրագրի իրականցաման համար»,-ասվում է Վենիզելկոսի հայտարարության մեջ: