«Կոստա Կոնկորդիայի» վեց ուղեւորներ 460 մլն դոլարի հայց են ներկայացրել նավի սեփականատիրոջ դեմ: Ինչպես հաղորդում է The Daily Mail-ը, հայցվորները դիմել են ԱՄՆ Մայամիի դատարան, որտեղ էլ գտնվում է նավի սեփականատերը համարվող կազմակերպության մայր գրասենյակը:
Համաձայն հայցադիմումի` նավաբեկության օրը ուղեւորները հայտնվել են մի իրավիճակում, երբ «ողջամտությունը հուշում էր, որ նավը խորտակվում է, իսկ անձնակազմը խցիկներ վերադառնալու հրահանգ էր տալիս»: Այդպիսով, ուղեւոներին բարոյական լուրջ վնաս է հասցվել:
Նշենք, որ «Կոստա Կոնկորդիան» նավաբեկության էր ենթարկվել հունվարի 14 –ին: Նավի վրա գտնվել էր ավելի քան 4,2 հազար մարդ: Ներկայումս գտնվել են 17 զոհերի դիակները, 20 մարդ համարվում է անհետ կորած:




























