Պերուի մայրաքաղաք Լիմայում գտնվող թմրամոլների համար նախատեսված վերականգնողական կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել, որի արդյունքում 26 հիվանդ է զոհվել, եւս 10-ը տուժել է:
Ինչպես հաղրոդում է Associated Press-ը, մարդիկ հիմնականում մահացել են ոչ թե այրվածքներից, այլ թունավորվել են շմոլ գազից: Հիվանդները չեն կարողացել փրկվել, քանի որ սենյակների դռները փակ են եղել: Կենդանի մնացածներից մեկը պատմել է, թե ստիպված է եղել դուրս նետվել պատուհանից:




























