Հունվարի 29-ին սիրիացի զինավորականների կողմից Դամասկոսի մերձակա Ռանկուս բնակավայրի գնդակոծության ժամանակ առնվազն 33 մարդ է զոհվել:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», մայրաքաղաքից 30 կմ հեռավորության վրա գտնվող լեռնային տեղանք ունեցող քաղաքը պաշտպանել են նախագահ Բաշար Ասադի ռեժիմի հակառակորդները:Ռազմական գործողությունները ղեկավարել է նախագահի եղբայրը` Մահեր Ասադը:
Ավելի վաղ արեւմտյան լրատվամիջոցները փոխանցել էին, որ կառավարական զորքերը գնդակոծել են հակառակորդի վերահսկողության տակ հայտնված Դամասկոսի մերձակա քաղաքները, սպանվել է 12, վիրավորվել մի քանի տասնյակ մարդ:




























