Չի կարող ժողովրդից անկախ իշխանություն լինել. պատկերացրեք, պետությունն էն է, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 22–ին, ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Իմիջիայլոց, ասեմ, Հայաստանից առաքելական Սուրբ եկեղեցու հետ կապված էլ մենք այդպիսի պրոբլեմ ունենք, որովհետև ժողովական կառավարում ընդհանրապես չկա, եկեղեցին համայնքն է։ Ո՞նց հոգևոր համայնքը, հոգևոր հոտը իրավունք չունենա որոշումների վրա ազդել, թե ով է իր թեմի առաջնորդը, ով է իր քահանան։ Այսօրվա եկեղեցական վերնախավը ոչ մեկ կապ չունի ժողովրդի հետ, ոչ մի հաշվետվողականություն չունի ժողովրդի հետ։
Ասենք, մի հատ նոր ժամացույց ես կապում, պիտի երեք տարի բացատրես, այդ ժամացույցը որտեղից ես կապում, և դա նորմալ է, մենք ենք այդ համակարգը ստեղծել, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, հայտարարագրում և այլ մեխանիզմներ։
Բայց չհասկացա, հոգևորականը Բենթլի ունենա, երեք հատ կնիկ ունենա, չորս հատ սիրուհի ունենա, ամեն երկրում մի հատ երեխա ունենա, չգիտեմ ոսկեղեններ ունենա, ինչ ասես ունենա, ու ոչ մեկին հաշվետվություն չտա՞։ Խելագա՞ր եք դուք։ Ասենք դուք ու՞մ եք ներկայացնում։
Հլը մի հատ էլ մեզ են ասում՝ նեռ։ Դուք ձեզ հայելու մեջ տեսե՞լ եք ընդհանրապես։ Այս պրոբլեմները պետք է լուծվեն, Հայաստանը չի կարող զարգանալ առանց այս պրոբլեմների լուծման։
Մամուլում հայտնվում է, որ կաթողիկոսի ախպերը ԿԳԲ-ի գործակալ է ու ոչ մի բան, ոչ, ո՞վ է հարց տալիս։ ԿԳԲ-ի գործակալ է ու Նոր Նախիջևանի թեմի առաջնորդն է, հենց այդպես էլ պետք է լինի։ Սա, կներեք, խելագարություն է, այսպիսի բան, ո՞նց կարող է լինի։
Մի հատ էլ ասում են՝ ո՞նց, կաթողիկոսի անձնական կյանքին խառնվո՞ւմ եք։ Այսինքն կաթողիկոսը անձնական կյանք ունի՞։ Այսինք վարչապետը անձնական չի կարող ունենալ, բայց կաթողիկոսը անձնական կյանք ունենա։ Հեսա կսկսեն եպիսկոպոսների սեռական կողմնորոշման իրավունքը պաշտպանել, միջազգային կոնվենցիաներով։
Հարցազրույց եղա՞վ, եկեղեցու սպասավորը, ով ներսից գիտի, ասում է՝ ինչ-որ մեկը սեռական կողմնորոշում ունի։ Ինձ չի էլ հետաքրքրում ավանդական, թե ոչ ավանդական, որովհետև եպիսկոպոսը սեռական կյանք չպիտի ունենա։
Հայաստանում մարդ կա, որ պաշտպանում է այս դիրքորոշո՞ւմը, բացառված է, որ այդ մարդը Հայաստանի հետ կապ ունենա։ Ինքը ուրեմն Եզրասի գործակալական ցանցի անդամ է՝ ուղիղ կամ անուղղակի։
Մեկը մեր մասին մի հատ հայտարարություն անի, ասի՝ տեսել եմ անտառում փռշտալիս, ամիսներով կքննարկեն։ Հիմա մեկը ԿԳԲ-ի գործակալ է, մեկը բան է, քահանաների հետևից է ընկնում, ձեռ–մեռ է գցում, կատարյալօ լռություն է։ Լսեք, սա այլասերվածության կատարյալ աստիճանն է։ Ու սրա մասին մենք պետք է լռե՞նք։
Կաթողիկոս կոչվածը, Գարեգինը, աղջիկ ունի՞, թե՞ չունի։ Էս հարցին պատասխանել է այդ մարդը։ Ախպերը, որ ԿԳԲ-ի գործակալ է, որևէ բացատրություն տվե՞լ է։ ԿԳԲ-ի գործակալը մեծ հայրենասիրություն բացատրող ն է, մեր ազգային ինքնությունը մեծ բացատրո՞ղն է»,– հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
նա շարունակեց. «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեկը բոսյակ է, մեկը՝ սեռական մոլագար, ու մենք մեր կյանքով ապրում ենք, ի՞նչ է եղել, իրենց անձնական կյանքն է։
Ու մենք եկեղեցու դեմ պայքար ենք տանո՞ւմ, մենք կոնֆլիկտ ունենք եկեղեցու դե՞մ։ Բոսյա՞կն է եկեղեցին, սեռական մոլագարը եկեղեցի՞ն է, գանձագողը եկեղեցի՞ն է, ԿԳԲ-ի գործակալը եկեղեցի՞ն է։ Լսեք, ես կյանքս կդնեմ դրանցից իմ սրբությունը, մեր սրբությունը ազատելու, եթե նույնիսկ մենակ մնամ, ես պրոբլեմ չունեմ։
Պետք է ամեն մեկը որոշում կայացնի, լավ այս ի՞նչ ձև է ընդհանրապես։ Բարոյական քարոզներ են կարդում, ի՞նչ իրավունք ունեն դրանք ընդհանրապես այդ սրբությունների հետ հաղորդակցվելու, ովքե՞ր են այդ մարդիկ»։











