Վրաստանի վարչապետի հետ նաև տնտեսական հարցեր ենք քննարկել, և մեր մոտեցումն այն է, որ երկու երկրների կառավարությունները վճռական են պայքարելու տնտեսական սխեմաներում կոռուպցիայի դեմ։ Հոկտեմբերի 22-ին կառավարության ժամին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՝ պատասխանելով Վրաստանի տարածքով տարանցիկ բեռնափոխադրումների խնդիրներին առնչվող հարցին։

«Մենք պետք է համագործակցենք՝ խնդիրներն ավելի լավ հասկանալու համար։ Այդ զրույցը շատ օգտակար էր։ Մենք պետք է մեր տնտեսությունը և մեր երկիրը համապատասխանեցնենք ստանդարտներին»,- նշել է նա։ Ըստ նրա՝ դա վերաբերում է ամեն ինչին, քանի որ «ստանդարտների բացակայությունը խնդիրներ է ստեղծում»։

Փաշինյանը ստանդարտներին չհամապատասխանող ապրանքների առկայությունը Հայաստանի ինքնիշխանությունը սահմանափակելու լծակ է համարում։

«Պե՞տք է ընտրություն կատարենք մեր անկախության և թեյի գույնի օղու միջև, որը կոչվում է կոնյակ»,- հարցրել է նա։

Փաշինյանը հավելել է, որ ինքը դեռևս 2018 թվականին խոսել է ապրանքները ստանդարտներին համապատասխանեցնելու անհրաժեշտության մասին։

Նա հայտնել է, որ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները մոտենում են իրեն և ասում, որ Հայաստանում տարբեր ապրանքներ են կեղծվում. «Ես ի՞նչ պետք է անեմ»։

«Կոնյակ չի կարող արտադրվել Հայաստանում, ինչպես որ Ջերմուկը չի կարող արտադրվել Դիլիջանում։ Շամպայնը չի կարող արտադրվել Հայաստանում»,- եզրափակել է Փաշինյանը։