Եգիպտական Շարմ էլ Շեյխ հանգստավայրում ոստիականության եւ հանցագործների միջեւ փոխհրաձգության արդյունքում ֆրանսիացի զբոսաշրջիկ է սպանվել,  գերմանացի մի տղամարդ էլ ծանր վիրավորվել է:

Հաղորդվում է, որ քաղաքի հին մասում, որտեղ հուշանվերների շուկան է եւ ռեստորանները, զինված հարձակում է տեղի ունեցել տարադրամի փոխանակման կետի վրա, սակայն պահպանության եւ ոստիկանության աշխատակիցները հակահարված են տվել:

Փոխհրաձագության արդյունքւմ էլ սպանվել է մոտակայքով անցնող  42-ամյա ֆրանսիացին,  իսկ գերմանցուն վիրահատության են ենթարկում, հաղորդում է  ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:Փոխհրաձգության արդյունքում վիրավորվել է նաեւ տեղի երկու բնակիչ: