ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի ղեկավարի արտահերթ ընտրության արդյունքում Մանան Աղվանի Գևորգյանն ընտրվեց Ջերմուկ համայնքի ղեկավար։ Այս մասին տեղեկացնում են Ջերմուկի համայնքապետարանից:
Հիշեցնենք՝ մինչ այս պաշտոնավորում էր Վահագն Արսենյանը։ Նա լիազորությունները վայր էր դրել և նշանակվել Վայոց ձորի մարզպետ։





























