Աբխազիայի խորհրդարանական ընտրություններում թեկնածուների առաջադրման գործընթացը շարունակվում է: Ինչպես տեղեկացնում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը, մինչ օրս առաջադրված թեկնածուների շարքում հայ համայնքի 8 ներկայացուցիչ կա.
- Մարկոսյան Արտաշ Գեորգիի –№22 ընտրատարածք
- Յայլյան Ռոբերտ Հայկազի –№22 ընտրատարածք
- Քոսյան Վաղարշակ Արամի –№12 ընտրատարածք
- Մայրոմյան Վալերի Ֆրանցի –№ 12 ընտրատարածք
- Կապիկյան Ալբերտ Ռուբենի –№22 ընտրատարածք
- Մաթոսյան Սերգեյ Վլադիմիրի –№22 ընտրատարածք
- Գալուստայն Լեւոն Մերուժանի– №20 ընտրատարածք
- Տրապիզոնյան Գալուստ Պարնակի –№20 ընտրատարածք
Նշենք, որ Աբխազիայի խորհրդարնական ընտրությունները տեղի կունենան մարտի 10 –ին:




























