Հոկտեմբերի 22-ին, ժամը 23։22-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ  է ստացվել, որ Երևան քաղաքի Լեփսիուսի փողոցի շենքերից մեկի մոտակայքում այրվում է ավտոտնակ։

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից NEWS.am–ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է հոկտեմբերի 23-ին, ժամը 00։06-ին, մարվել՝ 00։16-ին։ Այրվել են երկու ավտոտնակ (ընդհանուր՝ 40 քմ ):