Հունվարի 24 -ին Ալպինիզմի եւ լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի ուժեղագույն թիմը մեկնեց Իրան` բարձրանալու այդ երկրի ամենաբարձր լեռնագագաթ Դեմավենդը (5671):
Հունվարի 25-29 Իրանում անցկացված հեղինակավոր վարկանիշային միջազգային մրցաշարին մասնակցելու իրավունքը Հայաստանի Ալպինիզմի եւ լեռնային տուրիզմի ֆեդերացիայի լեռնագնացները ձեռք բերեցին 2011-ին կատարած մի շարք հաջող վերելքների շնորհիվ:
Մրցաշարին մասնակցեցին 25 երկրների 216 լեռնագնացներ: Հայաստանի մասնակցության կարեւորությունը մեծ էր, քանի որ վերջին 10 տարիների ընթացքում միջազգային ոչ մի մրցաշարի Հայաստանը թիմային մասնակցություն չէր ունենցել:
Օր 1
Հունվարի 25-ին Հայաստանի լեռնագնացները ժամանեցին Թեհրան
Օր 2
Հունվարի 26-ին Հայաստանի հավաքականը այցելեց Իրանի ալպինիզմի ֆեդերացիա, որտեղ ծանոթացավ մրցաշարի կանոնակարգին, ապա բոլոր երկրների արշավախմբերի ղեկավարներին ծանոթացրեցին երթուղիների քարտեզներին, սեյսմիկ ծառայությունների կանխատեսումներին եւ լեռնափրկարարների հետ:
Օր 3
Հունվարի 27-ին սկսվեց վարկանիշային մրցաշարի առաջին փուլը. լեռնագնացները պետք է հասնեին Դեմավենդ լեռնագագաթի առաջին կայանը , որը գտնվում է 3100 մետր բարձրության վրա: Հայաստանի լեռնագնացները առանց որեւէ բարդության կարողացան հաղթահարել առաջին փուլը:
Օր 4
Հունվարի 28-ին վարկանիշային մրցաշարի երկրորդ փուլում խնդիր էր դրված հասնել մինչեւ երկրորդ կայան , որը գտնվում է 4100 մետր բարձրության վրա: Կրկին հայ լեռնագնացները ոչ մի խնդիր չունեցան եւ հաջողությամբ անցան երկրորդ փուլը, որից բարձր եղանակային պայմաններն էին մինչև - 40C եւ քամու 50կմ/ժ արագություն: Պարզ դարձավ, որ շատ բարդ է լինելու գրավել գագաթը: Այդ օրը մի քանի երկրների լեռնագնացներ իրենց շատ վատ զգացին եւ մեր լեռնագնացները օգնելով տեղացի լեռնափրկարարներին նրանց իջեցրին առաջին կայան: Մրցաշարին մասնակցած 216 լեռնագնացներից միայն 45 լեռնագնաց էր փորձելու հունվարի 29-ին գրավել գագաթը եւ նրանց մեջ էին նաեւ մեր լեռնագնացները:
Օր 5
Հունվարի 29-ին, ժամը 7.00-ին հայ լեռնագնացները դուրս եկան վերջին կայանից որպեսզի նվաճեն Դեմավենդի գագաթը: Ժամը 11.30-ին նրանք գտնվում էին արդեն 5200 մետր բարձրության վրա: Լեռնագնացների քանակ մոտ 30 մարդ, մյուսները, չկարողանալով շարունակել, վայրէջք կատարեցին:
Ժամը 12.00-ին հայ լեռնագնացները գտնվում էին արդեն 5500 մետր բարձրության վրա: Մրցաշարին մասնակցող 216 լեռնագնացներից միայն մեր հավաքականը, արդրբեջանի հավաքանի մեկ լեռնագնաց եւ Իրանի հավաքականի 10 լեռնագնաց էին շարունակում վերելքը:
Ժամը 13.45-ին Դեմավենդի գագաթը նվաճեցին Իրանի ուժեղագույն հավաքանի մի քանի լեռնագնացներ եւ Հայաստանի հավաքականի լեռնագնացները, այսպիսով մենք Իրանի հավաքականի հետ առաջինը հասանք գագաթ` արտասահմանյան երկրների պայքարում դառնալով հաղթող: Սա աննախադեպ հաղթանակ է: Հայաստանի թիմում ընդգրկված են Գարեգին Ունուսյանը, Լեւոն Մովսիսյանը, Հովհանես Մարտիրոսյանը, Սուրեն Սեփանյանը:




























