Հայաստանի 12-րդ օլիմպիական ուղեգիրը նվաճեց թաեքվոնդոիստ Արման Երեմյանը: Նա կլինի Հայաստանի առաջին թաեքվոնդոիստը, որը կմասնակցի Օլիմպիական խաղերի:
Կազանում ընթացող վերջին եվրոպական օլիմպիական վարկանիշային մրցաշարում Երեմյանը 80 կգ քաշային կարգում դուրս եկավ եզրափակիչ: Նրա մրցակցին` հոլանդացի Թոմի Մոլեթին գրանցվել է տեխնիկական պարտություն:
Նախնական փուլում Երեմյանը պարտության էր մատնել չեխ Թոմաշ Հրդինային, քառորդ եզրափակիչում` գերմանացի Ալբերտո Սելեստրինին, կիսաեզրափակիչում` Նիկոլաս Գարսիա Հեմին:




























