Հունվարի 29-ին 94 տարեկանում վախճանվել է Իտալիայի նախկին նախագահ, սենատոր Օսկար Լուիջի Սկալֆարոն, ով երկիրը ղեկավարել է 1992-99 թթ:
«Նա եղել է Իտալիայի ժողովրդավարական քաղաքականության գլխավոր գործող անձը: Նախագահության տարիներին նա վստահորեն դիմակայել է մեր պատմության առավել բարդ շրջանում: Սկալֆարոն մշտապես խստորեն հետեւել է սահմանդրության եւ օրենքների տառին»,-իր խոսում նշել է Իտալիայի գործող նախագահ Ջորջո Նապոլիտանոն:
Սկալֆարոյի հուղարկավորության արարողությունը տեղի կունենա հունվարի 30 –ին, Հռոմի եկեղեցիներից մեկում, հաղորդում է NEWS.BCM.ru-ն:




























