Եղանակային վատ պայմանների պատճառով դադարեցվել են «Կոստա Կոնկորդիայի» նավաբեկության արդյունքում զոհերի որոնողական աշխատանքները:
Ինչպես փոխանցում է «Ռոսբալտը», ուժեղ քամին եւ բարձր ալիքները կողքի թեքված նավը տատանում են, ինչի հետեւանքով այն նկատելիորեն տեղաշարժվել է:
Նշենք, որ «Կոստա Կոնկորդիան» նավաբեկության էր ենթարկվել հունվարի 14 -ին: Նավի վրա գտնվել էր ավելի քան 4,2 հազար մարդ: Հայտնաբերվել են 17 զոհերի դիակները, 20 մարդ համարվում է անհետ կորած:




























