Բանգլադեշի մի քանի քաղաքներում հունվարի 29-ին ցույցերի ժամանակ 4 մարդ զոհվել է, ավելի քան 100-ը վիրավորվել, քանի որ տեղական անվտանգության ուժերը կրակ են բացել:
Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, ակցիայի մասնակիցները պահանջել են տեղական իշխանությունների ընտրական համակարգի բարեփոխումներ: Երկրի ընդդիմադիր կուսակացության կազմակերպած հանրահավաքն անցկացվել է Չանդպուրի շրջանում:
Կրակ է բացվել այն ժամանակ, երբ խաղաղ ցույցը վերածվել է ոստիկանության հետ բախումների:




























