Իսրայելի  կենտրոնական մասում գտնվող ռազմական հրաձգարանում հունվարի 29 –ին փորձարկումների ժամանակ կործանվել է Eitan անօդաչու թռչող սարքը, որն աշխարհում ամենախոշորն է համարվում:

Ինչպես հաղորդում է  «ՌԻԱ Նովոստին», վթարի արդյունքում ոչ ոք չի տուժել, աղետի պատճառը եղել է թռիչքի օպերատորի թույլ տված սխալը:

Փորձագետների կողմից վնասը գնահատվել է մոտ 5 մլն դոլար:

Ինչպես տեղեկացրել էր  NEWS.am-ը, Իսրայելի ռազմաօդային ուժերը Eitan անօդաչու թռչող սարքն ստացել էին  2010 թ-ին:  Eitan -ը համարվում է Heron անօդաչու թռչող սարքի արդիականացված տարբերակը: Նրա թեւերի երկարությունը 26 մ է, ինչը համադրելի է ուղեւորատար  Boeing 737-ի չափսերի հետ: Այն կշռում է 4,5 տոննա, թռիչքի բարձրությունը  մինչեւ 13 հազ. մետր է:

 Eitan-ը մշակվել է IAI (Israel Aerospace Industries) ընկերության կողմից`  Իսրայելի ռազմաօդային ուժերի հետ համատեղ: