Լիբիայի արտգործնախարարությունն սկսել է հետ կանչել այն դեսպաններին, որոնք առնչություն են ունեցել տապալված նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի հետ:

«Գոյություն ունի օտարերկրյա դեսպանությունների անձնակազմի վերանայման պլան, եւ արդեն կան դեսպանների ու աշխատակիցների նոր ցուցակներ»,-Լիբիայի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցչի խոսքերն է մեջբերել «Ինտերֆաքսը»: