Բենինի նախագահ  Թոմաս Բոնի Յային հունվարի 29-ին ընտրվել է Աֆրիկական միության նախագահ:

Ինչպես հաղորդում է Agence France-Presse-ը, Յային իր ելույթի ժամանակ հայտարարել է, որ պաշտոնն ստանձնում է «բարձր պատասխանատվությամբ»:

Նշենք, որ Աֆրիկական միությունը միավորում է մայրցամաքի  ավելի քան  50 պետություն: Կազմակերպության նախագահը վերընտրվում է ամեն տարի: