Սլովակիայում Ադոլֆ Հիտլերի «Գիշերային ծով» գեղանկարը հունվարի 29-ին վաճառվել է 32 հազ. եվրոյով:
Ինչպես հաղորդում է Agence France-Presse-ը, փորձագետները Հիտլերի աշխատանքը գնահատել են 25 հազ. եվրո, իսկ մեկնարկային գինը դռնփակ VIP սակարկության ժամանակ կազմել է 10 հազ. եվրո: Նույն աճուրդում կազմակերպիչները մտադիր են վաճառել Պաբլո Պիկասոյի աշխատանքը, որի արժեքը գնահատվում է 15 մլն եվրո:
Նշենք, որ Հիտլերը «Գիշերային ծովը» նկարել է 1913թ-ին:




























