Հայ առաքելական եկեղեցուդեմայսօրկատարվողը նույնգունավորհեղափոխությունն է՝ նույն տեխնոլոգիաներով։ Այս մասին գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։
«Եթե առաջ հեղափոխությունների միջոցով երկրներ էին վերցվում վերահսկողության տակ, դրանով լուծելով աշխարհաքաղաքական խնդիրներ, ապա հիմա հարվածի տակ են եկեղեցիները։ Առաջին զանգը Ուկրաինայում է հնչել, որտեղ ջարդվում է Ուղղափառ եկեղեցին։ Հիմա հերթը Հայ առաքելական եկեղեցունն է։
«ՄերժիրԿաթողիկոսին» կարգախոսով եկեղեցինվերահսկողության տակվերցնելու ու արտաքին կառավարման տակ դնելու գործողության փորձ է։ Հետաքրքիր է, թե ինչու Վատիկան կատարած այցի ընթացքում գործող վարչապետին չսաստեցին քույր եկեղեցու դեմ սկսված հալածանքների համար, այլ ճիշտ հակառակը, դրանք ավելի սաստկացան»,- գրել է Դանիելյանը։





























