Ռուսաստանը ադրբեջանցի լրագրող Ռուսլան Սուլեյմանովին « օտարերկրյա գործակալ» է հայտարարել:

Ռուսաստանի արդարադատության նախարարության « օտարերկրյա գործակալների» թարմացված գրանցամատյանում ներառված են նաև՝

լրագրող Իրինա Նովիկը (Կուզմիչևա),

լրագրող Նինո Ռոսեբաշվիլին,

բլոգեր Դմիտրի Չեռնիշևսկին,

«Сердитая Чувашия»նախագիծը,

«Усть-Кут24».նախագիծը։

Ռուսաստանի իշխանությունները նշել են, որ նշված անձինք կեղծ տեղեկություններ են տարածում Ռուսաստանի քաղաքականության մասին և համագործակցում են այլ օտարերկրյա գործակալների և անցանկալի կազմակերպությունների հետ։