ԱՄՆ-ը ձգտում է Ադրբեջանին ներառել միջազգային ուժերի մեջ՝ Գազայի հատվածում իրավիճակը կայունացնելու համար՝ Թրամփի հետպատերազմյան ծրագրի շրջանակում, գրում է իսրայելական Haaretz պարերականը։

«Վաշինգտոնն Ադրբեջանին դիտարկում է որպես միջազգային խաղաղապահ ուժերին մասնակցելու հիմնական թեկնածու՝ Իսրայելի և Թուրքիայի հետ ունեցած կապերի պատճառով, սակայն Բաքուն առաջվա պես չի շտապում միանալ  միջազգային խաղաղապահ ուժերին, քանի որ իսրայելցի պաշտոնյաները զգուշացնում են պատերազմից հետո Գազայի հատվածում Թուրքիայի ռազմական միջամտության դեմ։

ԱՄՆ-ն աշխատում է միջազգային ուժեր ստեղծելու ուղղությամբ՝ Գազայի հատվածում իրավիճակը կայունացնելու համար՝ նախագահ Դոնալդ Թրամփի՝ պատերազմը դադարեցնելու ծրագրի շրջանակում, և փնտրում է երկրներ, որոնք պատրաստ են զորքեր ուղարկել, ներառյալ՝ Ադրբեջանը, որին Վաշինգտոնը համարում է այս առաքելության համար պոտենցիալ հարմար թեկնածու»,- գրում է Haaretz-ը։