Հովհաննավանքում պատարագ չի եղել, շոու էր։ Այս մասին լրագրողների հետ զրույցում Մայր տաճարի բակում ասաց Հայր Ռուբենը։
«Ներկա էր նախարար, որը երբեք պատարագների չի եղել, նույնիսկ իր նախարարության շրջանակում անընդհատ պատարագ է եղել ու չի մասնակցել, դա շոուի ամենալավ նկարագիրն է»,– ասաց նա։
Հիշեցնենք, որ այսօր կարգալույծ քահանա Ստեփան Ասատրյանը «պատարագ» է մատուցել Հովհաննավանքում, որին ներկա էր Նիկոլ Փաշինյանը ՔՊ–ականների հետ։











