Մեզ համար կարևոր է «3+3» ձևաչափով մասնակցությունը։ Դրա մասին հոկտեմբերի 27-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

Նա հիշեցրել է, որ հանդիպումներ են անցկացվել բոլոր մայրաքաղաքներում, և հիմա հանդիպումը անցկացնելու հերթը Երևանինն է և Բաքվինը։

«Մենք Ադրբեջանի հետ այժմ քննարկում ենք հերթագայությունը։ Սակայն ցանկացած հարցի քննարկումն անխուսափելիորեն կապված է շատ այլ հարցերի հետ»,- նշել է Միրզոյանը։

Չներկայացնելով մանրամասներ՝ նա հայտարարել է, որ հայ-թուրքական հարաբերություններում շոշափելի արդյունքների կլինեն։