Ադրբեջանը և Թուրքիան քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ 2025 թվականի հոկտեմբերի 27-ին Ադրբեջանի արտգործ նախարար Ջեյհուն Բայրամովը ընդունել է Բաքու այցելած Թուրքիայի փոխարտգործնախարար Այշե Բերիս Էքինջիին։

«Հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Թուրքիայի միջև դաշնակցային հարաբերություններից բխող, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր։ Նշվել է, որ Շուշվա հռչակագիրը, որն ամրապնդել է Ադրբեջանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դաշնակցային հարաբերությունները, արտացոլում է երկու երկրի միջև գոյություն ունեցող եղբայրական և բարեկամական կապերը»,- նշված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։

Բայրամովը գործընկերոջը մանրամասն ներկայացրել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, դրա տարբեր ասպեկտները, ինչպես նաև Վաշինգտոնի գագաթնաժողովից բխող հարցերը: