Բաքվում շարունակվող դատական ֆարսի ընթացքում գերության մեջ պահվող աշխարհահռչակ բարերար և գործարար Ռուբեն Վարդանյանի համար նոր փաստաբան է նշանակվել։

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ դատավոր Զեյնալ Ագաևի նախագահությամբ և դատավորներ Անար Ռզաևի և Ջամալ Ռամազանովի (պահեստային դատավոր՝ Գյունել Սամեդովա) կազմով «դատավարության» ժամանակ Ռուբեն Վարդանյանին տրամադրվել է թարգմանիչ այն լեզվով, որով նա խոսում է՝ ռուսերենով։

Զ. Աղաևը հայտնել է, որ Ռուբեն Վարդանյանը պաշտպանից հրաժարվելու մասին միջնորդություն է ներկայացրել այն հիմքով, որ դժգոհ է դատական գործընթացի ընթացքից։ Ռուբեն Վարդանյանի՝ պաշտպան Ավրաամ Բերմանից հրաժարվելու մասին միջնորդությունը բավարարվել է և Ադրբեջանի Հանրապետության փաստաբանների կոլեգիային խնդրանք է ուղարկվել նրան պետության հաշվին պաշտպան նշանակելու մասին։ Այդ կապակցությամբ նրան նշանակվել է պետության հաշվին փաստաբան։ Դատավորը հայտնել է, որ Ռ. Վարդանյանի նոր պաշտպանն է Էմիլ Բաբիշովը։ «Դատարանի» հերթական նիստը նշանակվել է նոյեմբերի 4-ին։