Հայաստանի ներկայիս իշխանությունները՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, պետք է հրաժարվեն Հայ Առաքելական Եկեղեցու (ՀԱԵ) նկատմամբ իրենց բացասական գործողություններից։ Այս մասին Հայաստան ընդդիմադիր դաշինքի պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հայտարարել է Ազգային ժողովում հոկտեմբերի 28-ի ավանդական ճեպազրույցների ժամանակ՝ մեկնաբանելով ՀԱԵ-ի շուրջ զարգացող վերջին իրադարձությունները։
Այս քայլերը, ըստ պատգամավորի, հայ ժողովրդին տանում են դեպի ևս մեկ պառակտման։
Միաժամանակ նա ուշադրություն է հրավիրել նաև այն փաստի վրա, որ ՀԱԵ-ի դեմ արշավը, ըստ էության, շատ ավելի վաղ է սկսվել։
«Այն սկսվել է դեռևս 2018 թվականին՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալով։ Այդ ժամանակ հնչում էին «Նոր Հայաստան – նոր Կաթողիկոս» կարգախոսները։ Արդեն այն ժամանակ սկսվեցին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին II-ի նկատմամբ հետապնդումները։ Այնուհետև, մի փոքր ավելի ուշ, առաջարկներ եղան դպրոցներում «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան բացառելու մասին։ Դեռևս այն ժամանակ իշխանությունների թիրախում են հայտնվել եկեղեցու առանձին ներկայացուցիչներ», - հիշեցրել է Դանիելյանը։
Խորհրդարանականը նաև համոզմունք է հայտնել, որ ՀԱԵ-ի վրա հարձակումները իշխող ռեժիմի կողմից իշխանությունների որոշակի գործողությունները դատապարտած բոլոր կառույցների բռնազավթման գործընթացի շարունակությունն են։
«Հենց այդ իրողության հետ համաձայն չէր Հայաստանի գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Սակայն պետք է հասկանալ, որ այս ամբողջ գործընթացը, մասնավորապես՝ Հայ Առաքելական Եկեղեցու վրա հարձակումները, անարգում է մեր ազգին որպես այդպիսին», - նկատել է ընդդիմադիրը։
Միաժամանակ նա չի հերքել, որ Եկեղեցում իսկապես խնդիրներ կան, որոնք լուծում են պահանջում։ Սակայն, ինչպես նշեկ է պատգամավորը, դա չի նշանակում, որ իշխանություններն իրավունք ունեն միջամտելու ՀԱԵ-ի ներքին գործերին։
«Դա բացառապես Եկեղեցու ներքին գործն է։ Եթե այնտեղ իսկապես խնդիրներ կան, ապա դրանք պետք է լուծվեն հստակ կանոնակարգի օգնությամ, և ոչ թե ինչ-որ մեկի նախընտրությունների հիման վրա։ Երկրում կան բազմաթիվ այլ խնդիրներ և այդ պատճառով իշխանությունները պետք է հրաժարվեն գործելու այն ձևից, որն այսօր հայ ժողովրդին տանում է հերթական պառակտման», - ընդգծել է Դանիելյանը։
Այս ամենի հետ կապված, պատգամավորը հիշեցրել է, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության համաձայն՝ Հայ Առաքելական Եկեղեցին անջատ է պետությունից։ Դա, փաստորեն, նշանակում է, որ իշխանությունները չեն կարող միջամտել Եկեղեցու ներքին գործերին, նույնիսկ մեծ ցանկություն ունենալու դեպքում։





























