Փախստական օլիգարխ Բորիս Բերեզովսկին, հասկանալով, որ Պուտինն ինքնակամ չի հեռանա քաղաքականությունից, առաջարկել է Ռուսաստանի նախագահական ընտրությունների մյուս թեկնածուներին ձախողել մարտի 4-ի ընտրությունները:

Մյուս թեկնածուներին ուղղված բաց նամակում, որը հրապարակել է «Էխո Մոսկվի» ռադիոկայանի կայքը, Բերեզովսկին առաջարկել է նրանց հանել իրենց թեկնածությունը: Նման դեմարշի իմաստն այն է, որ Ռուսաստանի նախագահական ընտրություններն այդ դեպքում կձախողվեն:

«Դուք իրավունք չունեք մասնակցելու ընտրություններին, քանի որ նման համատեղ գործողության մասնակիցներից մեկը` Պուտինը, ձեր օգնությամբ ծանր հանցանք կգործի` կուզուրպացնի իշխանությանը»,-ասված է Ժիրինովսկիին, Գենադի Զյուգանովին, Սերգեյ Միրոնովին եւ Միխայիլ Պրոխորովին ուղղված նամակում:

Իր դիմումում օլիգարխը հիշեցրել է, որ ավելի վաղ դիմել է պատրիարք Կիրիլին` խնդրելով օգնել վարչապետին ուշքի բերել եւ «իշխանությունը հանձնել ժողովրդին»:

Ի պատասխան` նրան խորհուրդ են տվել զբաղվել քաղաքական բարեփոխումներով Մեծ Բրիտանիայում:

Դրանից հետո գործարարը «ընկերական վերջնագիր» է ներկայացրել հենց Վլադիմիր Պուտինին: Նամակում օլիգարխը առաջարկել է վարչապետին ինքնական հրաժարական տալ ցանկանացած պայմանով, այդ թվում անվտանգության ապահովման, քանի դեռ դա հնարավոր է, գրում է NEWSru.com-ը: