Արցախին կասեմ` դիմացիր, կվերադառնանք։ Այս մասին բլից հարցման ժամանակ նշել է «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը։
Ստորեւ ներկայացնում ենք բլրից հարցումը.
Իր, որ պահում եք ձեզ մոտ և այն ձեզ միշտ Արցախն է հիշեցնում։
Այդպիսի իր չունեմ, ընդհանրապես ասած իրեր մոտս չեմ պահում։
Արցախում մի վայր, որտեղ չեք եղել ու հիմա ափսոսում եք դրա համար։
Ճիշտն ասած շատ եմ ափսոսում, որ չեմ եղել Հադրութում, մնացած ամբողջ Արցախով անցել եմ, Հադրութում չեմ եղել ու շատ ափսոսում եմ, որ չհասցրեցի։ Հադրութում, Տողում, Դիզափայտում կուզենայի լինել, այդ մեկը բաց թողեցի,
Առանց Արցախի...
Առանց Արցախի չկա Հայաստանը։
Ի՞նչ չեք հասցրել տալ Արցախին։
Կյանքս։
Ձեր հայացքն ուղղելով Արցախին, ի՞նչ ունեք նրան ասելու։
Դիմացիր, վերադառնանք։





























