Պակիստանի և Հայաստանի հարաբերությունները կախված են Հայաստանի հետ Ադրբեջանի և Թուրքիայի հարաբերություններից, հայտարարել է Պակիստանի Իսլամական Հանրապետության Սենատի նախագահ Յուսուֆ Ռազա Գիլանին APA-ին տված բացառիկ մեկնաբանության մեջ։

«Մենք համագործակցում ենք Ադրբեջանի և Թուրքիայի հետ, երկու երկրներն էլ համաձայնել են լավ հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ։ Մեր հարաբերությունները Հայաստանի հետ կախված են Ադրբեջանի և Թուրքիայի հետ Հայաստանի ունեցած հարաբերություններից։ Ներկայումս Հայաստանի և Պակիստանի խորհրդարանների միջև փոխգործակցություն հաստատված չէ։ Այնուամենայնիվ, խաղաղ բանակցությունների ավարտից հետո մենք կմտածենք այդ մասին», - հայտարարել է Պակիստանի Սենատի նախագահը։