Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հոկտեմբերի 28-ին մի շարք օրենքներ է ստորագրել։
մասնավորապես ստորագրվել են հետեւյալ օրենքները.
Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին,
«Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին,
«Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին,
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքների փաթեթը,
«Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքը,
«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքը:





























