Տիգրան Ավագյանն ու նրա եղբայր Գևորգ Ավագյանն այս պահին դատարանում են։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը։
Դատարանը քննելու է նրանց խափանման միջոցի հարցը։
Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբոր թոռը՝ Գևորգ Ղուկասյանը, վայր է դրել մանդատը, իսկ այսօր իրավապահները ձերբակալել են Տիգրան և Գևորգ Ավագյան եղբայրներին։
«Իրենք ակտիվ ընդդիմադիր հայացքներ ունեն, Ղուկասյանի աջակիցներն են»,-ասաց Մհեր Մելքոնյանը։ Հիշեցնենք, որ կալանավորված Սեդրակ Սահակյանն ու Գևորգ Ղուկասյանը Գյումրու ավագանու անդամներ են, ովքեր ընտրվել են Վարդան Ղուկասյանի գլխավորած ՀԿԿ ընտրական ցուցակով։





























