Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 03։43-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիս-Երևան ավտոճանապարհի առաջին կամրջի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը: 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ 

Պարզվել է, որ Մասիս-Այնթապ ավտոճանապարհի 1-ին կմ-ին այրվում է «ZIL» մակնիշի բեռնատար։ 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։56-ին, մարվել՝ 04։10-ին: Այրվել է բեռնատարի խցիկի և շարժիչի հատվածը։