Սիրիայի իշխանությունները դրական պատասխան են տվել Մոսկվայում ընդդիմության հետ բանակցություններ վարելու Ռուսաստանի առաջարկին: Այս մասին ասվում է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրությունում:
«Հաշվի առնելով Սիրիայում շարունակվող ոչ պարզ իրավիճակը, ելնելով հենց սիրիացիների կողմից դրա քաղաքական խաղաղ ճանապարհով կարգավորման ձգտումից, առանց արտաքին միջամտության, հարգելով ՍԱՀ-ի ինքավարությունը, մենք դիմել ենք սիրիական իշխանություններին եւ ընդդիմադիր բոլոր խմբերին իրենց ներկայացուցիչներին ուղարկել Մոսկվա` փոխադարձ ընդունելի ժամկետում առանց նախապայմանների ոչ պաշտոնական կապերի հաստատման համար: Դա սիրիական կողմերին թույլ կտա քննարկել ազգային օրակարգի հարցերը` առանց որեւէ սահմանափակումների, հաշվի առնելով, այդ թվում, ԱՊԼ հովանու ներքո միջսիրիական երկխոսության նախապատրաստման առաջադրանքը»,- ասվում է Ռուսաստանի ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ:
Սիրիական իշխանությունները արդեն դրական պատասխան են տվել Մոսկվայի աաջարկին, այժմ Ռուսաստանի ԱԳՆ-ն ակնկալում է, որ իրենց համաձայնությունը կտան նաեւ ընդդիմության ներկայացուցիչները`«սիրիական ժողովրդի շահերը վեր դասելով մնացած բոլոր նկատառումներից»:
Հիշեցնենք, որ հունվարի 25-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ Ռուսաստանը իր տարածքն առաջարկում է Սիրիայի հակամարտող կողմերի ներկայացուցիչների միջեւ բանակցությունների անցկացման համար:




























