Վերլուծելով համաշխարհային իրավիճակը, տարածաշրջանի իրավիճակը, միգուցե մենք և Ադրբեջանը հասկացանք, որ կարող են լինել որոշ ընդհանուր շահեր, մասնավորապես, մենք միգուցե հասկացանք, որ կարողանում ենք տեսնել որ Հարավային Կովկասի երկրների ճակատագրերը փոխկապակցված են և միգուցե հիմա մեզ դա ավելի տեսանելի է տասնամյակների թշնամանքից հետո։ Այս մասին նախօրեին Փարիզի Խաղաղության 8-րդ ֆորումի շրջանակում է «Առաջնորդության խաչմերուկներում» խորագրով քննարկման ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ համոզված չէ, թե Ադրբեջանը կհամաձայնի այս գնահատականին, քանի որ նրանց հետ դա չի քննարկել։

«Միգուցե մենք սկսել ենք հասկանալ որ կարող է ընդհանուր հայտարար լինել ընդհանուր շահերի համար, մասնավորապես մեր անկախությունը, ինքնիշխանությունը, մեր պետականությունները ամրապնդելու համար, հաշվի առնելով, որ պատմությունը ցույց է տվել, որ մենք շահում ենք։

Իմիջիայլոց 20-րդ դարի սկզբին մենք անկախություն շահեցինք միասին՝ երեք օրերի ընթացքում։ 1918 թվականին ձեռք բերեցինք անկախություն և դրանից հետո, մի քանի տարի հետո մեր անկախությունը միաժամանակ կորցրեցինք, Ադրբեջանը, Հայաստանը և Վրաստանը։  1991 թվականին մենք անկախություն ձեռք բերեցինք միաժամանակ, միասին և միգուցե որոշ ժամանակ անց մենք հասկացանք, որ միգուցե կարող է լինել ընդհանուր վտանգ մեր անկախությունների համար։

Եվ մենք որոշեցինք կենտրոնանալ մեր պետականությունները զարգանալու, մեր անկախությունը, ինքնիշխանությունը պաշտպանելու օրակարգի վրա։

Իմ կարծիքով դա շատ կարևոր գործոն է, թեպետ ես համոզված չեմ, որ գնահատականը նույնը կլինի Ադրբեջանի պարագայում, Ադրբեջանի կողմից»,–ասաց նա։