Ես չեմ կարող խոսել Ադրբեջանի փոխարեն, և դա կոռեկտ չի լինի, բայց գիտեք, որ մենք ընդունել ենք Հայաստանի՝ Եվրամիությանը անդամակցության մասին օրենք. դա վառ վկայություն է մեր նկրտումների, մեր հավակնությունների։ Այս մասին նախօրեին Փարիզի Խաղաղության 8-րդ ֆորումի շրջանակում է «Առաջնորդության խաչմերուկներում» խորագրով քննարկման ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք Ադրբեջանի հետ համաձայնությունը կարող է առաջին քայլը լինել երկու երկրների եվրոպական ինտեգրման ուղղությամբ։
«Սա ինչ-որ առումով կապված է դարձյալ տարածաշրջանի մեկ այլ երկրի՝ Վրաստանի եվրոպական հեռանկարների հետ։ Հայաստանում այս օրենքի ընդունումը հնարավոր դարձավ, քանի որ մեկ տարի առաջ Վրաստանը ստացավ Եվրամիության անդամակցության թեկնածու պետության կարգավիճակ։ Ես չեմ կարող ասել քանի որ դա նաև աշխարհագրության հարց է, բայց Հայաստանի պարագայում Վրաստանի եվրոպական հեռանկարները կարծում եմ շատ կարևոր են։




























