Հանրահայտ երգչուհի, 65-ամյա Շերը (Շերիլին Սարգսյան) Twitter-ի իր նոր միկրոբլոգում ժխտել է սեփական մահվան մասին լուրերը: Ավելին, նա հայտնել է, որ իրեն շատ լավ է զգում եւ խոստացել է չլքել այս աշխարհը, քանի դեռ չի ավարտել իր նոր ալբոմը, հայտնում է RuFox-ը:
Շերը նաեւ նշել է, որ սեփական մահվան մասին լուրը իրեն շատ է զարմացրել:
Հավելենք, նշում է Ladynews-ը, Շերը խոստացել է իր չկայացած մահվան մասին երգ գրել:
Նշենք, որ նախօրեին բազմաթիվ լրատվամիջոցներում հաղորդագրություն էր հայտնվել երգչուհի Շերի մահվան մասին: Դա իսկական հարված էր նրա հարյուր հազարավոր երկրպագուների համար: Բավականին արագ ձեւավորվեց նույնիսկ հատուկ թեմա` «Սիրելի Շեր, հանգչիր խաղաղությամբ»:




























