Հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը ստիպված է եղել ոստիկանություն կանչել իր Բեւերլի Բիլզում գտնվող տուն, գրում է TMZ-ն: Նրա տան դարպասների մոտ մի տղամարդ է հայտնվել իր ճամպրուկով եւ հայտարարել, որ պատրաստվում է ապրել Քիմի տանը:
Քիմին մոտ կանգնած անանուն աղբյուրների փոխանցմամբ, տղամարդը սեղմել է «ինտերկոմ»-ի կոճակը եւ պնդել, որ այստեղ է ժամանել Քարդաշյանի հրավերով, որպեսզի մնա նրա հետ: Իբր, նրանք միասին պետք է աշխատեին նոր «ռեալիթի-շոուի» վրա:
Սակայն ինքը` հեռուստաաստղը շոկի մեջ է նման լուրերից: Հատկապես այն բանից հետո, երբ տղամարդը հրաժարվել է որեւէ տեղ հեռանալ եւ շենքը պահպանողները ստիպված են եղել ոստիկանություն կանչել:
Ներկայումս անհայտ է, «հյուրին» արդյոք տեղափոխե՞լ են ոստիկանության բաժին, եւ արդյոք նրա նկատմամբ որեւէ մեղադրանք առաջադրվե՞լ է, թե` ոչ:



























