Ընդդիմադիր Սիրիական ազգային խորհուրդը հրաժարվում է բանակցություններ վարել Սիրիայի գործող նախագահ Բաշար Ասադի հետ: Այդ մասին հայտարարել է խորհրդի անդամ Աբդել Բասետ Սեդան, ով հայտնել է, որ առայժմ Մոսկվայում բանակցություններ վարելու պաշտոնական հրավեր չի ստացել, բայց ստանալու դեպքում կպատասխանի մերժումով:

«Եթե անգամ ուղարկեն, դա նպատակ ունի ազդել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամների վրա: Հստակ ասում եմ` մեր դիրքորոշումն անփոփոխ է, մենք բանակցություններ չենք վարելու Բաշար Ասադի հետ»,- ընդդիմադիր գործչի խոսքերն է մեջբերել Reuters-ը:

Այսօր ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը հայտնել էր, թե Մոսկվան առաջարկել է սիրիական իշխանությանն ու ընդդիմության ոչ ֆորմալ հանդիպում կազմակերպել` առանց նախապայմանների: Պաշտոնական Դամասկոսը տվել է իր համաձայնությունը: