Պերուում տեղի ունեցած երկրաշարժի հետանքով տուժածների թիվը հասել է 112-ի: Ավելի վաղ խոսվում էր 60-70 վիրավորների մասին:

Իկա տարածաշրջանի քաղաքացիական պաշտպանության ծառայությունից հայտնել են, որ հիմնական մարդիկ թեթեւ վնասվածքներ են ստացել: Վնասվել է 16 շենք, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Հիշեցնենք, որ 6,3 մագնիտուդով երկրաշարժը տեղի էր ունեցել Իկա նահանգում, կեսգիշերից հետո (երեւանյան ժամանակով ժամը 9.11-ին): Շատ մարդիկ խուճապի մատնված դուրս էին եկել տներից եւ չէին համարձակվել վերադառնալ` գիշերն անցկացնելով զբոսայգիներում: