Կահիրեում ամերիկյան համալսարանի մասնագետները 2200 տարեկան եգիպտական մումիայի մոտ քաղցկեղի բջիջներ եւ մետաստազների հետքեր են հայտնաբերել:
Գիտնականները 2 տարի առաջ ուսումնասիրել են այդ մումիան եւ եկել եզրակացության, որ տղամարդը մահացել է 40 տարեկանում` շագանակագեղձի քաղցկեղից: Ընդ որում, գիտնականները ենթադրում են, որ հիվանդության պատճառը գենետիկ է, քանի որ Հին Եգիպտոսի մաքուր էկոլոգիան չէր կարող նման հիվանդություն առաջացնել:
«Հին Եգիպտոսում կյանքի պայմանները շատ են տարբերվել ներկա պայմաններից: Այն ժամանակ չկար օդի աղտոտվածություն կամ գենետիկ մոդիֆիկացված սննդամթերք: Դա մեզ բերեց այն մտքին, որ այս հիվանդությունը պարտադիր չէ, որ ծնվի ինդուստրիալ գործոնների հետեւանքով»,-հայտարարել է պրոֆեսոր Սալիմա Իքրամը, գրում է Urto.ru-ն:




























