Վերջին շրջանում թուրքական զինված ուժերի դեմ պայքարում կորուստներ կրած PKK-ն (Քուրդիստանի բանվորական կուսակցություն) մինչեւ փետրվարի 18-ը Թուրքիայի տարածքում հարձակումներ է կազմակերպելու։
Այս մասին տեղեկացնում է թուրքական Dunyabulteni կայքը՝ նշելով, թե PKK-ն լրջորեն նախապատրաստվում է մինչեւ փետրվարի 18-ը աղմկալից հարձակումներ իրականացնել, որից հետո Նովրուզի տոնի կապակցությամբ հանդես կգան խաղաղության կոչերով։
Թուրքական հետախուզական ծառայության տվյալներով՝ PKK-ի առաջնորդ Աբդուլլահ Օջալանի՝ Թուրքիա բերվելու կապակցությամբ (1999-ի փետրվարի 14) PKK-ն վերջին 2 ամսում պատրաստվում է լուրջ գործողություններ իրականացնել։




























