Հունվարի 29-ին Մոսկվայում կայացել է «Սպիտակ օղակ» անվանումով ավտոարշավ` հանուն արդար ընտրությունների: Կազմակերպիչների խոսքով` ակցիային մասնակցել են մի քանի հազ. ավտոտերեր: Ոստիկանությունը վստահեցնում է, որ կիրակի ցերեկը արշավի տարբերանշանով մոտ 200 մեքենա է դուրս եկել«Սադովոյե կոլցո»:
Միջոցառման շրջանակում կազմակերպվել է նաեւ ավտոմեքենաների ձեւավորման յուրահատուկ մրցույթ: Մեքենաների սեփականատերերը պետք է դրանք ձեւավորեին սպիտակ գույնը խորհրդանշող որեւէ բանով:
Քվերակության արդյունքում որոշվել են երեք հաղթողները: Առաջին տեղը, 1930 ձայնով զբաղեցրել է հնամաշ «Ժիգուլին», որը «ձեւավորվել է» ձնակույտով: Վերջինիս տերն ստացել է մրցանակայիւն ֆոնդի` 30 հազ. ռուբլու կեսը:
Երկրորդ տեղն զբաղեցրել է տանկի աշտարակով ամենագնաց մեքենան` նրա վրա տեղադրված դրոշին «Տանկերը ոչնչություններից չեն վախենում» գրությամբ: Եռյակը եզրափակել է սեւ Nissan –ը` բացատրական մակագրությամբ. «Սա սեւ չէ, այլ 146% -ով սպիտակ»,-գրում է «Ռադիուսը»:



























