TajikAir ավիաընկերության ինքնաթիռում երեխա է ծնվել: Այդ մասին հայտնել է ավիափոխադրողի մամուլի ծառայությունը: Ծնունդն ընդունել է բժիշկը, որը երջանիկ պատահականությամբ եղել է ուղեւորների մեջ:
Ըստ հաղորդագրության, Boeing 737-300 ինքնաթիռում, որ թռչում էր Մոսկվա-Դուշանբե չվերթով, երեխա է ծնվել Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքի օդային տարածքում` վայրէջք կատարելուց կես ժամ առաջ:
Ավիաընկերության տվյալներով, երիտասարդ մայրը Դոմոդեդովոյի սահմանապահներին կեղծ տեղեկանք էր ներկայացրել հղիության վիճակի վերաբերյալ:
Հղիների թռիչքը թույլատրվում է մինչեւ ենթադրյալ ծնունդից 12 շաբաթ առաջ եւ եթե վաղաժամ ծննդյան վտանգ չկա:
Տղան արդեն չորրորդն է, որ ծնվում է TajikAir-ի ինքնաթիռներում: Նման երջանիկ դեպքեր գրանցվել են նաեւ 2007, 2008 եւ 2011 թվականներին:



























