Ռումինիայի դատարանը երկրի նախկին վարչապետ Ադրիան Նեստասեին դատապարտել է 2 տարվա ազատազրկման 2 միլիոն դոլարի վատնման մեղադրանքով:
Ինչպես հաղորդում է Գազետա.Ru-ն, վկայակոչելով Reuters-ը, հետաքննության ընթացքում ապացուցվել է, որ Նեստասեն ապօրինաբար վատնել է պետության գումարները 2004թ. նախընտրական արշավի ընթացքում:
Նշենք, որ Նեստասեն վարչապետի պաշտոնում եղել է 2000-2004 թվականներին:




























