Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Առընչըն անդրադարձել է պաղեստինյան «Համաս» շարժման կողմից Թուրքիայում գրասենյակներ բացելու շուրջ խոսակցություններին։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Բյուլենթ Առընչը նշել է, թե Թուրքիան «Համաս»-ը վաղուց է ճանաչել։ «Դեռ շուտ է խոսել «Համաս»-ի առաջնորդ Հալիդ Մաշալի՝ Թուրքիայում ապրելու մասին։ Սուտ են նաեւ այն տեղեկությունները, թե թուրքական իշխանությունները «Համաս»-ին ինչ որ միլիոններ են տալու»,-ասել է թուրք փոխվարչապետը։