Աֆղանստանի Քունդուզ նահանգում երիտասարդ կնոջը սպանել են միայն այն պատճառով, որ նա երեք անգամ մայրանալուց հետո ոչ մի արու զավակ չի ծննդաբերել։ Ինչպես տեղեկացնում է РИА Новости-ն, տեղի ցեղախմբերից մեկի ապստամբ գրոհայինների հրամանատար, 30-ամյա Շիր Մուհամեդը կնոջն սպանել է իր մոր հետ միասին։ Մուհամեդը հունվարի 30-ին տեղեկացել է, որ կրկին դուստր է ունեցել, եւ մոր հետ մոտենալով կնոջ մահճակալին խեղդել են բարձով։ Սպանությունից հետո նրանք երկուսով թաքնվել են։

NEWSru.com-ի տվյալներով, ներկայումս ոստիկանությունը ձերբակալել է խեղդամահ արված հարսի սկեսրոջը։ Ամուսնու հետախուզումը շարունակվում է։

Նշենք, որ Շիր Մուհամեդը 22-ամյա կնոջ՝ Սետարայի հետ համատեղ ապրել է 4 տարի։ Ամուսինը արդեն երկրորդ դստեր ծնվելուց հետո, երկու տարի առաջ, մահվամբ է սպառնացել կնոջը։