ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հոկտեմբերի 31-ին, կազմել է 382.65 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.07 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 442.76 դրամ (նվազել է 1.39 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.73 դրամ (նվազել է 0.02 դրամով):
Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 380-382 դրամով, վաճառվում է 384-385 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 435-440.5 դրամով, վաճառվում է 444–451 դրամով:
Ռուբլին բանկերում գնվում է 4.62-4.70 դրամով, վաճառվում է 4.75-4.95 դրամով:
Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է. դոլարը գնվում է 382 դրամով, վաճառվում՝ 385 դրամով:
Եվրոն գնվում է 441 դրամով, վաճառվում է 445 դրամով:
Ռուբլին գնվում է 4.65-4.67 դրամով, վաճառվում է 4.75-4.77 դրամով:




























